ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն
Ինչպես կանգնեցնել արյունահոսությունը
Մարդու ամբողջ մարմինը պատված է անհամար արյունատար անոթներով: Առավել խոշոր արյունատար անոթները, որոնց միջոցով արյունը սրտից հոսում է դեպի մարմնի զանազան մասերը, կոչվում են զարկերակներ, իսկ դեպի սիրտն արյուն մղող անոթները` երակներ:
Ամենանուրբ արյունատար անոթները կոչվում են մազանոթներ: Ամեն մի արյունահոսություն արդյունք է արյունատար անոթների վնասվածքի: Ամենից հաճախ վնասվում են մազանոթները: Նման արյունահոսությունը սովորաբար մակարդվում է ինքն իրեն` առաջացած թանձրուկն ինքն է փակում վիրավոր անոթը: Այս դեպքում կարելի է սահմանափակվել վերքի շուրջը յոդ քսելով:
Զարկերակը վնասելու դեպքում վերքից ընդհատվող շիթի ձեւով խփում է բաց կարմիր արյուն, իսկ երբ վնասվում է երակը, ապա արյունը լինում է մուգ կարմիր գույնի եւ արտահոսում է միահավասար շիթով, ավելի փոքր ճնշման տակ:
Ամենավտանգավորը զարկերակային արյունահոսությունն է, երբ առաջին օգնություն ցույց տալու արագությունից է կախված մարդու կյանքը: Այս դեպքում պետք է ձգտել կանգնեցնել արյունահոսությունը: Դա արվում է հետեւյալ կերպ. վերքն ուժեղ կապում են ախտահանված վիրակապային նյութով (թանզիֆ) եւ ամուր սեղմում են: Այդպիսի վիրակապ չի կարելի դնել, եթե վերքի մեջ կա սուր առարկա` ապակու կամ մետաղի կտոր, կամ, եթե վերքը գտնվում է ջարդված ոսկորի վրա:
Ուժեղ արյունահոսությունը կարելի է ժամանակավորապես դադարեցնել համապատասխան արյունատար անոթը ձեռքով ոսկորի վրա սեղմելով` զարկերակը պետք է սեղմել վերքի վերեւից, այսինքն` բնին մոտ, իսկ երակը` ներքեւից: Իհարկե, այս միջոցին կարելի է դիմել միայն առաջին օգնության սկզբի մի քանի րոպեների ընթացքում:
Ձեռքի կամ ոտքի զարկերակի ուժեղ արյունահոսությունը կանգնեցնելու համար հարկավոր է վերքից մի քիչ վերեւ պինդ կապել ոտքը կամ ձեռքը: Այս դեպքում կապելու համար օգտագործվում է ռետինե լարան, իսկ եթե չկա, ապա երկար սրբիչ կամ նման ինչ-որ մի բան: Լարանը չի կարելի կապել մերկ մարմնի վրա, պետք է դրա տակ դնել մի շոր կամ թաշկինակ: Ձեռքը լարանով կապած չի կարելի թողնել 2 ժամից ավելի, քանի որ դա կարող է պատճառ դառնալ հյուսվածքների մահացմանը եւ նույնիսկ պարալիզ առաջացնել:
Կարող է պատահել նաեւ ներքին արյունահոսություն: Ներքին արյունահոսությանը բնորոշ հատկանիշներն են դեմքի գունատությունը (առաջին հերթին՝ շրթունքների), սառը քրտինքը, հեւոցը, վերջավորությունների սառելը, գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, ուշագնաց վիճակը: Այս դեպքում շտապ պետք է դիմել բժշկի:
Կարդացեք նաև
Նոր հետազոտության համաձայն՝ շատ հեշտ է հաղթահարել քթի քրոնիկ արյունահոսությունները: Այդ պայքարում արդյունավետ կլինի նույնիսկ սովորական ֆիզիոլոգիական լուծույթը...
Նորարարությունը, որը կոչվում է XStat, արտաքուստ նման է ներարկիչի: Այն առաջարկվում է օգտագործել արյունահոսության արագ դադարեցման համար: RevMedx ընկերության մասնագետները պնդում են, որ XStat-ը կարող է կանգնեցնել...
Անկախ նրանից՝ ունե՞ք արդյոք ալերգիաներ միջատների խայթոցներից, թե՝ ոչ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ, եթե խայթոցը դեմքի, քթի, բերանի կամ...
Շատ մարդիկ սրտի կաթված են ստանում, երբ միայնակ են, և օգնություն ցուցաբերող ոչ-ոք չկա: Ինչպես գրում է Top Healthy Life-ը` սրտի կաթվածի ժամանակ...
Ահաբեկչական հարձակման վայր, ցունամիի կամ երկրաշարժի հետևանքներ, այս ամենը նաև հնարավորություն է գիտնականների համար,
Սոցիոլոգ Տրիշա Ուոքենդորֆն ավերված վայրեր է այցելում՝ ուսումնասիրելու, թե ինչպես ապագայում կարելի է փրկել մարդկանց կյանքը...
2004թ-ից մինչ օրս արձանագրվել է գազից թունավորման և հրդեհի 1651 դեպք, որոնց արդյունքում 109 զոհ և 1843 վիրավոր։ Այս տարի արդեն զոհվել է 10 մարդ, 181-ը թունավորմամբ հոսպիտալացվել։ Գազաֆիկացված է գազ չունեցող Հայաստանի 97%-ը։ Գազով սարքավորումների...
Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 7 դեպք: Մահվան ելքով դեպքեր, բարեբախտաբար, չկան: Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Մարինե Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետության բոլոր բուժհաստատությունները և մարզերում, և Երևանում ապահոված են անտիգյուրզինով: Դեղորայքով ապահովածության վերաբերյալ տվյալներին, ըստ մեր զրուցակիցի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն